Առաջարկում ենք կարդալ Գուրգեն Եղիազարյանի «Արեգակի զավակը» վեպը՝ հետևյալ հղումով՝
Գիրքը պատմում է Մեծ Եղեռնի և հետագա տարիներին հայ վրիժառուների մղած արդարացի պայքարի մասին: Վեպում ընդգրկված է հարյուրամյա մի ժամանակահատված՝ Եղեռնից մինչև Արցախյան գոյամարտ:
Անսպառ երևակայությամբ, մտքի սլացիկությամբ ստեղծված արագ փոփոխվող դրվագներում հեղինակը ընթերցողին տեղափոխում է դեպքերի հորձանուտ և մասնակից դարձնում գլխավոր հերոսի՝ երզնկացի Արամի ու մյուս նվիրյալների սխրանքներին, որոնց կյանքն ու գործելակերպը դաս է ամեն մի հայի համար: